Հայերեն

Մառազմը Ռուսաստանում ամրանում է

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Վերջին օրերին ռուսական մամուլում լայն տարածում են ստացել «ուղղափառ ահաբեկչություն» և «ուղղափառ ԻԼԻՊ» (ԻԼԻՊ՝ Իսլամական պետություն) արտահայտությունները: Պատճառը ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մատիլդա» ֆիլմն է, որի ցուցադրության դեմ հանդես են գալիս մի շարք արմատական ուղղափառ խմբեր, իսկ նրանց ոգեշնչողը Պետդումայի սկանդալային պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան է:
Վերջին տարիներին Ռուսաստանում գրաքննության ուժգնացման պայմաններում, այնուամենայնիվ, Պոկլոնսկայայի և ուղղափառ ակտիվիստների քայլերը զայրույթ են առաջացրել անգամ Կրեմլում և Պետդումայում: ՌԴ կրության նախկին նախարար, ներկայում Պետդումայի կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին դատապարտել է Պոկլոնսկայայի գործողությունները, իսկ ռեժիսոր Ստանսիլավ Գովորուխինը ֆիլմի շուրջ ծավալվող իրադարձություններն անվանել է «մինի-ԻԼԻՊ»: Ֆիլմի դեմ սկսված արշավը խիստ քննադատության են ենթարկել Դումայի մի շարք այլ պատգամավորներ ևս:
«Մատիլդան» ֆիլմ է ռուս վերջին ցար Նիկոլայի եւ բալետի պարուհի Մատիլդա Կշեսինսկայայի ռոմանտիկ կապի մասին: Քննադատները նշում են, որ այս ֆիլմը վիրավորում է ուղղափառների կրոնական զգացմունքները, իսկ երբ Պոկլոնսկայային հարցրել էին, թե արդյոք դիտել է ֆիլմը, նա պատասխանել է, որ չի դիտել, սակայն դատապարտում է և դիմել է դատախազություն ֆիլմն արգելելու համար: Դրանից հետո լայն տարածվեց «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» ինտերնետային մեմը, որի արմատները գալիս են խորհրդային տարիներին Բորիս Պաստերնակի դեմ արշավից և «չեմ կարդացել, բայց դատապարտում եմ» հայտնի արտահայտությունից:
Ֆիլմը նկարահանվել է պետական միջոցներով, սակայն պրեմիերան, որը նախատեսված է հոկտեմբերին, հարցականի տակ է: Պատճառը մի շարք հարձակումներն են: Օրեր առաջ մի անձ իր մեքենան բեռնել էր պայթուցիկ նյութերով և մխրճվել Եկատերինբուրգի ամենամեծ կինոթատրոնի շենքի մեջ: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել: Ավելի ուշ հրկիզվել են ռեժիսոր Ուչիտելի փաստաբանի գրասենյակի մոտ կայանած երկու ավտոմեքենա: Սպառնալիքների պատճառով Ռուսաստանի խոշորագույն կինոթատրոնների ցանցերը՝ «Ֆորմուլա կինոն» և «Սինեմա Սթարը» (պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին) հրաժարվել են ցուցադրել ֆիլմը: Սանկտ Պետերբուրգում ցույց է տեղի ունեցել ընդդեմ ֆիլմի ցուցադրության:
Մի խոսքով, ոչ ոք այդպես էլ չկարողացավ հանգամանալից բացատրել Պոկլոնսկայայի վարքի պատճառները: Ռուսական մամուլում անգամ հրապարակումներ եղան, որ նա հոգեկան խնդիրներ ունի և խանդում է Մատիլդային: Համացանցում կարելի է գտնել Պոկլոնսկայայի ռոմանտիկ լուսանկարը ցարի կիսանդրու հետ: Ղրիմի նախկին դատախազին անգամ թվացել էր, որ նրա կիսանդրիից մեռոն է հոսում: Այդ հայտարարության լայն տարածումից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին ստիպված էր եղել հերքել, որ արձանից մեռոն է հոսում:
Ֆիլմի ցուցադրության դեմ ակտիվ հանդես է գալիս «Քրիստոնեական պետություն» արմատական կազմակերպությունը: Մինչ երկրի հյուսիսում փոթորկում է ուղղափառ ծայրահեղականությունը, երկրի հարավում իր տարերքի մեջ էր իսլամական ծայրահեղականությունը: Անցած շաբաթ Չեչնիայում հարյուր հազարավոր մարդիկ ցույցի էին դուրս եկել ի պաշտպանություն Մյանմայի մուսուլմանների: Հազարավոր «Ալլահ աքբարները» և ռազմաշունչ կոչերն ու ելույթները (այդ թվում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի) ռուսական մամուլը և սոցցանցերի օգտատերերն իրավացիորեն նմանեցնում էին Իսլամական պետության հանրային միջոցառումներին: Այդ օրը Կադիրովը քննադատել էր Ռուսաստանի դիրքորոշումը Մյանմայի հարցում և անգամ ցանկություն հայտնել զորք ուղարկել Մյանմա: Ելույթ ունեցողները նշում էին հանուն իսլամի իրենց կյանքը զոհելու պատրաստակամության մասին:
Իսկ Կրեմլում առայժմ գերադասում են հետևել և երբեմն-երբեմն Դմիտրի Պեսկովի շուրթերով անընդունելի են որակում գրաքննության և ծայրահեղականության դրսևորումները:

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Ամենադիտված