Բումերանգը Մոսկվայի ձեռքին է. դա՞ էր ակնկալում ԵԼՔ-ը
ՔաղաքականությունԼրագիր / ԵԼՔ դաշինքը նախօրեին հայտարարեց ԵՏՄ-ից «դուրս գալու» իր նախաձեռնությունը ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դնելու մասին: Ավելի վաղ դաշինքը պատրաստել էր դուրս գալու խորհրդարանական հայտարարության տեքստ: Այժմ ԵԼՔ-ը նախաձեռնում է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում, որը պետք է պարզի ԵՏՄ պլյուսներն ու մինուսները:
Կա տեսաակետ, որ ԵԼՔ-ի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ինչ որ բան է ասում Մոսկվային: Բայց եթե Սերժ Սարգսյանն ինչ որ բան է ասում Մոսկվային, ինչու՞ է նրա ղեկավարած կուսակցության պաշտոնյաների եւ պատգամավորների պլեադան ԵԼՔ-ի նախաձեռնությունից հետո գրեթե անդադար երդվում ԵՏՄ առաջ, որ Հայաստանը չունի այլընտրանք, որ ԵՏՄ-ն Հայաստանին տվել է բազմաթիվ հնարավորություններ, որոնք, եթե չեն օգտագործվում, ապա խնդիրը Հայաստանն է, ոչ թե ԵՏՄ-ն:
Ավելին, իշխանության հավատարմության երդումը վկայում է, որ Սերժ Սարգսյանն ունի հակառակ մտավախությունը՝ որ Մոսկվան կարող է այդ նախաձեռնության համար կասկածել իրեն, ինչը կարող է բերել խնդիրների: Թերեւս այդ պատճառով ՀՀԿ-ն ԵԼՔ-ին «պատասխանում» է ԵՏՄ-ին ու Ռուսաստանին ուղղված անվերապահ երդումով, այդպիսով կարծես թե փորձելով կանխել Մոսկվայի դիտողությունները, թե այդ ի՞նչ խաղեր են խաղում Երեւանում:
շարունակությունը՝ կայքում