Մ․ Բրիտանիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն․ լուսանկարներ
Աշխարհ32 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն՝ Նաթմեգը: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Կատուն հիվանդացել է շնչառական ուղիների բոբոքումով ու տանջվել սրտի անբավարարությունից, և նրա տերերը՝ Լիզ և Յան Ֆինլեյները, որոշել են մահացու ներարկում կատարել կենդանուն:
Ամուսինները կատվին գտել են իրենց այգում, 1990թ.: Անասնաբուժական կլինիկայում հաստատել են, որ այդ ժամանակ կատուն արդեն 5 տարեկան է եղել: Այդ օրվանից ի վեր ամուսինները չեն բաժանվել կատվից:
«Նա գիտեր, թե որտեղ իր համար լավ կլինի, ու նա հատկապես սիրում էր իմ կնոջը: Նա մեր կատուն էր, մենք էլ՝ նրա տերերը, և նա երբեք մեզ թույլ չտվեց մոռանալ այդ մասին: Ես կարծում եմ, որ հենց դա էր մեր կատվի երկարակեցության գաղտնիքը»,- լրատվականի հետ զրույցում ասել է Յան Ֆինլեյը: