Մերկ ֆոտոսեսիայի համար մոդելը բանտարկվել է Եգիպտոսում․ լուսանկարներ
ԱշխարհԲելգիացի ֆոտոմոդել Մարիսա Պապենն ու ավստրալացի լուսանկարիչ Ջեսե Ուոքերը Եգիպտոսի Կառնակի տաճարների համալիրում իրականացրած մերկ ֆոտոսեսիայի պատճառով հայտնվել են եգիպտական բանտում:
Մարիսան ճանապարհորդում է ողջ աշխարհում և արդեն հասցրել է մերկ լուսանկարվել շուրջ 50 երկրում: Իսկ Եգիպտոսում նա լուսանկարվել է Գիզայի բուրգերի ֆոնին: Բայց այս երկրում հերթական ֆոտոսեսիայի ժամանակ մոդելին ու լուսանկարչին նկատել են պահակները, ովքեր ձերբակալել են նրանց ու տարել ոստիկանություն: Ճանապարհին լուսանկարիչը հասցրել է ջնջել մերկ լուսանկարները: Դատարանում Պապենն ու Ուոքերը հայտարարել են, որ չեն կարծել, թե նման լուսանկարներ անելն անպարկեշտություն է, նրանց համար դա ընդամենն արվեստ է: Արդյունքում դատարանը սահմանափակվել է միայն նրանց նախազգուշացնելով: Լքելով Եգիպտոսը՝ Ուոքերը վերականգնել է ջնջված լուսանկարներն ու հրապարակել դրանք համացանցում: