Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը․ «Լրագիր»
ՔաղաքականությունԿառավարության գործունեության, վարչապետի նշանակման տարեդարձի կապակցությամբ ծավալված խոսակցությունները նոր թափ հաղորդեցին Հայաստանի ներքաղաքական օրակարգի «գլխավոր» խնդրին՝ Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրին: Այդ ճակատագրի սցենարներից ամենաշատ դիտարկվողը նրա վարչապետության տարբերակն է, թեեւ կան իհարկե նաեւ այլ տարբերակներ: Իշխող ՀՀԿ-ն, որի ղեկավարն է Սարգսյանը, ընդհանրացնում է իրավիճակն ու հայտարարում, թե ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, Սերժ Սարգսյանը լինելու է ամեն ինչի գլխավորի դերում: Թե հատկապես ինչ կարգավիճակով, ոչ ոք չի ասում, որովհետեւ չգիտե:
Պարզապես, ելնելով իշխանության բնույթից, ավանդույթներից եւ պատկերացումներից, ոչ միայն ընդդիմության դաշտում, այլ նաեւ հենց իշխանության մեջ որեւէ մեկի մտքով չի անցնում, որ Սերժ Սարգսյանը կարող է կամովին հանձնել իշխանությունը, հանձնել գլխավոր դերը, կամ փոխել այդ դերը, բնույթը:
Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությունից հետո ուղերձ հղելով նոր օրենսդիր մարմնի ամբիոնից, հայտարարեց, թե Սահմանադրությամբ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց խորությունը շատերը չեն էլ պատկերացնում:
Այլ կերպ ասած, ոչ ոք չի պատկերացնում ու հավատում, որ Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը:
շարունակությունը՝ կայքում