«Էսքան տարվա դերասան եմ՝ մի բուդկա չունեցա․ ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում»․ Գուժ Մանուկյան
ՀասարակությունԵթե հնարավոր լիներ թատրոնում որևէ բան փոխել, Գուժ Մանուկյանը կնախընտրեր անցյալից լրջություն մտցնել` կոմերցիան թողնելով երկրորդ պլանում:
«Թատրոնում այս պահին զբաղվածությունս քիչ է, բայց ֆիլմերի մի քանի առաջարկ եմ ստացել, մեկը Ռուբեն Քոչարի ֆիլմն է, մյուս երկուսն էլ՝ հեռուստասերիալներ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանը:
Գուժ Մանուկյանը դժվարանում է դատել երիտասարդ սերնդին, բայց հաճախ հեռուստասերիալներ նայելիս նրա մոտ հարց է առաջանում՝ ովքե՞ր են, թատրոնի՞ց են, թե՞ փողոցից:
«Մեր ռեժիսորները Ֆելինիներ չեն, որ կարողանան փողոցից վերցնել մեկին և նրանից սարքել աստղ, բայց մեզ մոտ հակառակ երևույթն է տեղի ունենում՝ ռեժիսորն ու սցենարիստը վերցնում են ինչ-որ մեկին ու սարքում աստղ: Բաներ կան, որ անգամ դերասանն է դժվարանում անել, այդ փողոցից վերցրածն ի՞նչ տաղանդավոր պետք է լինի, որ կարողանա միանգամից անել: Համենայնդեպս, այն, ինչ հիմա տեսնում եմ, տպավորություն է, որ պատահական մարդիկ են էկրանին: Երբեմն էլ երբ ասում ես` այդպես չի կարելի, պատասխանում են` ձեր ժամանակներն ուրիշ էին»,- նշեց դերասանը:
շարունակությունը՝ կայքում