Պուտինից ներողություն են խնդրել՝ շուն անվանելու համար
ԱշխարհԳերմանական Focus շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Շնայդերը հայտարարել է, որ պարբերականը միտում չի ունեցել վիրավորելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արտահայտության մեջ օգտագործելով «շուն» բառը: Այս մասին ասվում է շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում:
Գերմանիայում Ռուսաստանի մամուլի ատաշե Դենիս Միքերինը հաղորդել է, որ Շնայդերը զանգահարել է ռուսական դիվանագիտական առաքելություն և անձամբ «ընդունել է իր ընտրած արտահայտության ոչ կոռեկտ լինելը և ներողություն է հայտնել»: