Հայերեն


«Պիտի մեռնես». տղամարդը դանակահարել է կնոջը

Հասարակություն

Առաջին / Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արմեն Մուրադյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Արմեն Մուրադյանը մեղադրվում էր ծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Մուրադյանը գործով տուժող Աիդա Մ.-ի հետ ծանոթացել է 2012 թվականին: Նորոգել է Աիդայի բնակարանի ջրի խողովակները: Դրանից հետո նա մտերմացել է Աիդայի հետ, հաճախ այցելել է նրան:

2015 թվականի սկզբին Արմենը երեք ամիս վարձով ապրել է Աիդայի տանը՝ Աիդայի հետ համատեղ: Աիդային պարտք մնալով 20 հազար դրամ՝ Արմենը մեկնել է Ռուսաստան, իսկ երբ վերադարձել է Հայաստան, շարունակել է շփվել ու մտերմություն անել Աիդայի հետ:

2015 թվականի դեկտեմբերի 26-ին Արմենը այցելել է Աիդային, իր հետ տարել է օղի, հանքային ջուր: Խմել են, պառկել են քնելու: Առավոտյան Արմենը, խոստանալով վերադարձնել 20 հազար դրամ պարտքը, ասել է, թե գնում է մոտը եղած 100 դոլարը դրամ դարձնելու, և հեռացել է:

Հաջորդ օրը Արմեն Մուրադյանը իր ծանոթ Դավիթի առաջարկով նրա մեքենայով գնացել է նրա գյուղ, մորթել է նրա խոզերը: Հետո Արմենը Դավիթին խնդրել է իրեն տանել Երևան՝ Աիդայի տուն, որ այնտեղից վերցնի իր բանվորական հագուստը:

Աիդայի տուն գնալուց առաջ Արմեն Մուրադյանը Դավիթից գաղտնի, ըստ մեղադրանքի, իր հետ կպչուն ժապավեն ու դանակ է վերցրել և ժամը 17-ի սահմաններում Դավիթի հետ ուղևորվել է Աիդայի տուն:

Այնտեղ սեղան են նստել, խմել են: Արմեն Մուրադյանը Աիդային հարցրել է ոսկի ու գումար ունենալու մասին: Աիդան ասել է, թե ոչինչ չունի:

Արմենը ծոցագրպանից հանել է կպչուն ժապավենը, ցուցադրել է Աիդային ու հեգնանքով ասել է, թե նրա համար նվեր է բերել: Ապա կրկին Աիդայից պահանջել է ոսկի ու գումար, սպառնացել է, թե հակառակ դեպքում կսպանի, կմորթի նրան:

Աիդան նորից ասել է, թե ոչինչ չունի: Արմենը իր հետ վերցրած դանակն ուղղել է Աիդայի կողմը, սպառնացել է, թե կսպանի, ապա դանակը պահել է Աիդայի որովայնին ու նրան տարել է ննջասենյակ՝ ասելով. «Աիդա ջան, կներես, բայց դու պիտի մեռնես, եթե ինձ չես օգնում»:

Ննջասենյակում, ըստ մեղադրանքի, Արմեն Մուրադյանը կպչուն ժապավենով կապել է Աիդայի ձեռքերն ու ոտքերը, շարունակել է գումար պահանջել: Լսելով մերժում՝ Արմենը, ըստ մեղադրանքի, դանակով հարվածներ է հասցրել Աիդայի ազդրերին՝պատճառել է կտրած-ծակած վերքեր՝ առողջության թեթև վնաս:

Տանը գտնվող Դավիթը արձակել է Աիդայի ձեռքերի ու ոտքերի կապերը:

Արմենը շարունակել է ոսկի ու գումար պահանջել: Աիդան, վախենալով, որ Արմենը կարող է ի կատար ածել սպանելու սպառնալիքները, ասել է, թե հյուրասենյակի զգեստապահարանում դրամապանակ կա, որտեղ գումար ունի: Արմենը Աիդայի նշած տեղից դրամապանակը գտել ու վերցրել է 25 հազար դրամ, մոտ 2 հազար դրամի մետաղադրամ:

Վերցրածով չբավարարվելով՝ Արմենը նորից կապել է Աիդայի ոտքերն ու ձեռքերը և պահանջել է զարդեր: Աիդան ասել է, թե զգեստապահարանում գտնվող զարդատուփի մեջ 10 հազար դրամի էժան զարդեր ունի: Արմենը դրանք էլ է վերցրել:

Դավիթը այդ ընթացքում հեռացել է: Արմենը տաքսիով Աիդային տարել է իրենց տուն, որտեղ Աիդան Արմենի մորը ցույց է տվել արյունոտ հագուստն ու ազդրերի վերքերը, պատմել է, թե Արմենն ինչպես է վարվել իր հետ: Նույն օրը Արմենը Աիդային է վերադարձրել նրա ոչ թանկարժեք զարդերը, խոստացել է վերադարձնել նաև գումարը:

Աիդան գնացել է իր տուն և մի քանի օր շարունակ պահանջել է, որ Արմենը վերադարձնի հափշտակած գումարը: Համոզվելով, որ չի վերադարձնում, նա 2016 թվականի հունվարի 7-ին դիմել է ոստիկանություն:

Արմեն Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար և դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արմեն Մուրադյանի շահերի պաշտպանը: Նա նշել էր, որ Արմեն Մուրադյանի մեղադրանքի հիմքում դրվել են հիմնականում տուժող ճանաչված Աիդայի ցուցմունքները: Պաշտպանը կասկածելի է համարել, որ տուժողն իր նկատմամբ կատարված վտանգավոր ոտնձգության մասին հաղորդում է տվել դեպքից տասն օր հետո, ավելին, նա իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձի հետ դեպքից անմիջապես հետո գնացել է նրա տուն, մնացել է այնտեղ:

Աիդան ցուցմունք է տվել նաև դեպքի պահին իր բնակարանում գտնված Դավիթի դեմ, բայց վարույթն իրականացնող մարմինը Դավիթի մասով նշել է, թե բացի Աիդայի ցուցմունքից այլ տվյալներ ձեռք չեն բերվել, իսկ Արմեն Մուրադյանի մասով միայն Աիդայի ցուցմունքը բավական է եղել ծանր մեղադրանք առաջադրելու համար: Պաշտպանը նշել է, թե նախաքննական մարմինը ցուցաբերել է խտրական ու կամայական մոտեցում:

Արմեն Մուրադյանը դատարանում հայտնել է, թե Աիդայի ազդրերին դանակով հարվածել է, որովհետև Աիդան հայհոյել է: Նա գտնվել է նոպայի մեջ, ինքը Դավիթին խնդրել է, որ «սկոչ» բերի ու Աիդայի ձեռքերը կապի:

Ինքը Աիդայի տան բանալին ուներ, եթե ցանկանար հափշտակություն կատարել, կարող էր նրա բացակայությամբ մտնել նրա տուն: Բացի այդ, ինքը երբեք Աիդայից ոսկեղեն չէր պահանջի, որովհետև գիտեր, որ Աիդայի ոսկեղենը գրավադրված է, տանը նա ոսկեղեն չուներ: Իր կողմից տրամաբանական չէր լինի Աիդայից պահանջել մի բան, որը նա չէր կարող ունենալ…

Ըստ պաշտպանի՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ Արմեն Մուրադյանը կատարել է ավազակային հարձակում:

Պաշտպանը նշել է նաև՝ եթե վերաքննիչ դատարանը գտնի, որ Արմեն Մուրադյանը կատարել է մեղսագրված արարքը, ապա թող հաշվի առնի, որ նա բազմաթիվ հիվանդութւններ ունի, այդ թվում՝շատ վտանգավոր ու անբուժելի: Հիվանդությունների առկայությունը կարող է դատարանը դիտել որպես բացառիկ հանգամանք, ու Արմեն Մուրադյանի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատելով որպես օրինական, հիմնավոր, և այն թողել է անփոփոխ:

ՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ
Ամենադիտված