Գայլերի հարձակում Լոռիում
ՏնտեսությունԼոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում գայլերի հարձակման դեպք է տեղի ունեցել: Անասնատեր Մկրտիչ Մելիքյանը Armtimes.com-ի թղթակցին պատմեց, որ դեպքը գրանցվել է սեպտ․16-ի գիշերը: Գայլերը ջարդել են անասնագոմի դուռն ու հոշոտել 6 գառի, եվս 4 ոչխարի էլ իրենց հետ են տարել.«Գիշերը ժամը 3-ին շների հաչոց լսեցի, արդեն առավոտ 5:30-ին ոչխարներին սատկած գտա»,-ասաց նա:
Մասնագետներն արդեն առավոտյան այցելել են տուժած բնակչին, կազմել համապաասխան արձանագրություն ու ներկայացրել Լոռու մարզպետարան: Գյուղի անասնաբույժը անասնատիրոջը հայտնել է, որ գայլերի կողմից հոշոտված կենդանիների միսը վաճառքի ու անձնական օգտագործման համար պիտանի չէ:
Մելիքյանների ընտանիքին գայլերի հարձակման հետևանքով պատճառվել է 300 հազար դրամից ավելի վնաս: Մկրտիչ Մելիքյանն ակնկալում է աջակցություն գյուղապետարանից ու մարզպետարանից, որպեսզի կարողանա վարել ոչխարների գնման համար վերցրած վարկերը: