Երևանում կրակոցներ են լսվել․ պարզաբանում է ԱԻՆ-ը
ՀասարակությունՀայաստանի գլխավոր քաղաքում այսօր արձակված կրակոցներն ուսումնական են և որևէ վտանգ չեն ներկայացնում, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Այսօր մայրաքաղաքում գտնվող Նորքի հեռուստաաշտարակին հարակից տարածքից իրականացվել են ոչ մարտական արկերով լիցքավորված թնդանոթների ուսումնական կրակոցներ, որոնք որևէ վտանգ չեն ներկայացնում»,- ասվում է հայտարարության մեջ: