Հայտնաբերվել է կրծքով կերակրման հերթական դրական ազդեցությունը
LifeԳիտնականները պարզել են, որ կրծքով կերակրելն օգնում է բարելավել վաղածին երեխաների նյութափոխանակությունը:
Մասնագետներն անց են կացրել ուսումնասիրություններ, որոնց ընթացքում մանրակրկիտ կերպով ուսումնասիրել են վաղածին երեխաներ ծննդաբերած ծննդկանների մայրական կաթի բաղադրությունը և այն ծննդկանների մայրական կաթի բաղադրությունը, որոնց երեխաները ծնվել են ժամանակին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետազոտված նմուշների մեջ կան տարբերություններ:
Ամենաակնհայտ տարբերությունը նորածնի գեների էքսպրեսիայի վրա ազդող միկրոՌՆԹ-ների քանակությունն ու պրոֆիլն էր: Վաղածին երեխաների համար նախատեսված կաթում միկրոՌՆԹ-ների պարունակությունը շատ ավելի բարձր էր, իսկ մայրական միկրոՌՆԹ-ներն արագացնում է սպիտակուցների սինթեզի ու սննդից էներգիա ստանալու գործընթացը և օգնում են վաղածին երեխային հարմարվել ու լրացնել քաշի պակասը: