Լապշինն Ալիեւի վրա կրակեց Լուկաշենկոյի զենքից
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Բաքվի բանտում 7 ամիս անցկացնելուց հետո Իսրայել մեկնած բլոգեր Ալեքսանդր Լապշինը բացել է Պանդորայի արկղը եւ պատմել այն ամենը, ինչ մտածում է Ադրբեջանի մասին:
Առաջին հերթին նա հերքել է լեգենդները, որը նրա մասին հորինել է ադրբեջանական քարոզչությունը: Խոսքը նամակների մասին է, որոնցում նա գրում է Ղարաբաղն Ադրբեջանին պատկանելու, ինքնասպանության փորձի մասին, որից հետո Ալիեւը խղճացել ու ներել է նրան: Ավելին, Լապշինը պատմել է, որ Բաքվի բանտում իրեն ցանկացել են սպանել, եւ հայերին կոչ է արել ամեն ինչ անել, որ Ղարաբաղը նորից չհայտնվի Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա վերջը կլինի:
Լապշինին Բելառուսում ձերբակալած եւ Ալիեւին «խժռելու» հանձնած Լուկաշենկոն, փաստորեն, լիցքավորել է զենքը, որն այժմ կրակել է: Լապշինի ձերբակալությունը, ըստ էության, պետք է խոչընդոտեր Ղարաբաղ այցերին ու Ալիեւին վիրավորելուն, սակայն Բաքվի բանտում 7 ամիսները դատավճիռ էին Ալիեւին եւ Ղարաբաղի հանդեպ նրա հավակնություններին:
Լուկաշենկոն, փաստացի, Ալիեւին վատություն է արել՝ նվիրելով լռել չցանկացող բլոգերի, որի հետ Ալիեւը 7 ամիս չգիտեր ինչ անել:
Լապշինի ձերբակալությունը համընկավ ավտոկրատների դեմ միջազգային արշավի հետ: Հեղինակավոր Foreign Affairs-ն այսօր հոդված է հրապարակել ավտոկրատների մասին՝ Պուտինի, Էրդողանի եւ Ալիեւի լուսանկարներով: Դրանում նորից հիշեցվում է, որ Ալիեւը միլիարդավոր դոլարներ է ծախսել լեգիտիմություն գնելու եւ սեփական շահերն առաջ տանելու համար:
շարունակությունը՝ կայքում