Թմրամոլն անհրաժեշտ դոզան ստանալու համար իր 7 ընկերներին թույլ է տվել բռնաբարել իր կնոջը
ԱշխարհՀնդկաստանում թմրամոլն իր 7 ընկերոջը թույլ է տվել բռնաբարել իր կնոջն, ինչի դիմաց ստացած գումարով նա ձեռք է բերել թմրանյութի անհրաժեշտ չափաբաժինը: Այս մասին հայտնում է The Times of India-ն : Դեպքը տեղի է ունեցել Չանդիգարհ քաղաքում: Բռնաբարության ենթարկված 22-ամյա կինը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ ամուսնուց 2 տարեկան երեխա ունի: Կինը պատմել է նաև, որ իր ամուսինը տեսանկարահանել է բռնաբարության ողջ ընթացքն ու սպառնացել ոստիկանություն դիմելու դեպքում հրապարակել տեսանյութը:
Կանանց հանդեպ բռնությունը շարունակում է մնալ Հնդկաստանի ամենաարդիական խնդիրներից մեկը: Նշվում է, որ այս տարվա մայիսին խմբակային բռնաբարության ենթարկված աղջկան քարկոծելով սպանել են, երբ վերջինն սպառնացել է, թե ոստիկանություն կդիմի:
2013թ. Հնդկաստանի իշխանությունները հանրության ճնշումների ներքո խստացրել են կանանց բռնությունների ենթարկողների նկատմամբ պատիժը: