Հայերեն


«Էսի կոխեց սրտիցս». Արտակը դանակով սպանել է իր կատակը չհասկացած ծանոթին

Հասարակություն

Առաջին / Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

35-ամյա Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 43-ամյա Հարություն Գալստյանը, ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Սեպտեմբերի 21-ին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել սպանության համար կասկածվող Արտակ Հովհաննիսյանը, ով հայտնել է, թե դեպքից հետո թաքնվում էր Հրազդանի կիրճում:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում Արտակ Հովհաննիսյանն այցելել է Չկալովի փողոցում ապրող ծանոթին, ում որդին բանակից կարճաժամկետ արձակուրդ էր եկել, այդ առիթով նրանց բակում փոքրիկ խնջույք էր կազմակերպված:

Ժամը 23-ի սահմաններում Արտակ Հովհաննիսյանն ու տուժող Հարություն Գալստյանը բնական կարիքները հոգալու համար դուրս են եկել խնջույքի վայրից, փողոցն անցել ու գնացել են «Արամյանց» բժշկական կենտրոնի բակի կողմը: Արտակ Հովհաննիսյանը կոպիտ կատակ է արել, ինչը Հարությունին դուր չի եկել:

Նրանց միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Հարություն Գալստյանը բռունցքով հարվածել է Արտակի գլխին, իսկ Արտակ Հովհաննիսյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Հարությունի կրծքավանդակի ձախ մասին, վնասել է սիրտը և արդյունքում Հարություն Գալստյանին զրկել է կյանքից:

Վկա Արշավիր Հ.-ն հայտնել է, որ դեպքի օրը իր քրոջ բակում փոքրիկ խնջույք էր՝ նրա որդին բանակից կարճաժամկետ արձակուրդ էր եկել:

Տուժող Հարությունը քրոջ ամուսնու՝Վագոյի հորեղբոր տղան էր: Ինքը նրա հետ շատ մտերիմ էր, մշտապես մեծ հարգանքով էր նրան վերաբերվում: Հարությունը նույն փողոցում՝ մի քանի տուն այն կողմ էր ապրում: Արտակ Հովհաննիսյանը նախկինում ապրել է Հարություն Գալստյանի հարևանությամբ: Արտակը շուրջ 12 տարի բացակայել է Հայաստանից, ինչքան ինքը տեղյակ է՝ նա Ռուսաստանում դատապարտված է եղել սպանության համար: Հայաստանում էլ է նախկինում դատվել:

Արտակը վերջերս էր Հայաստան վերադարձել ու վարձով ապրում էր Բանգլադեշ թաղամասում: Նա ժամանակ առ ժամանակ շփվում էր իր հետ:

Դեպքի նախորդ օրն ինքը հանդիպել է Արտակին ու ասել է, որ քրոջ տղան բանակից արձակուրդ է գալու:

Այդ կապակցությամբ սեպտեմբերի 18-ին քրոջ տանը՝ բակում, սեղան են բացել: Խնջույքի կեսին բանակից եկած տղան ու նրա ընկերները ինչ–որ տեղ են գնացել: Իրեն զանգահարել է Արտակը, ինքն ասել է, որ քրոջ բակում մասնակցում է խնջույքի: Արտակը ցանկություն է հայտնել ներկա լինելու, ինքն էլ բնականաբար հրավիրել է…

Խնջույքի վերջում սեղանի շուրջ նստած էին ինքը, Հարությունը, Արտակը, քրոջ ամուսինը:

Բնական կարիքները հոգալու համար Հարությունը որոշել է գնալ «Արամյանց» բժշկական կենտրոնի բակում գտնվող «Ջունգլիի բուդկա» կոչվող վայրը: Արտակը գնացել է նրա հետ: Քանի որ Հարությունն առաջարկել էր մոտակա բար գնալ ու գարեջուր խմել, ինքն էլ գնացել է դեպի այդ բարը: Բայց րոպեներ անց լսել է Արտակի ու Հարությունի գոռգոռոցը:

Վերջիններս իրար հարվածելով դուրս են եկել «Ջունգլիի բուդկայի» հետևից: Ինքը լսել է, որ Արտակը գոռացել է Հարությունի վրա. «Խի, դու ո՞վ ես, որ իմ հետ տենց խոսաս»:

Ինքը գնացել է, որ նրանց բաժանի: Քիչ անց էլի մարդիկ են մոտեցել: Խառնաշփոթ էր, ինքը շատ մանրամասներ չի ֆիքսել: Լսել է, որ Արտակը Հարությունին ասել է. «Խի, դու իմ հետ կարաս ըտենց խոսա՞ս»: Հարությունն էլ ասել է. «Հլը սրան նայի, ա՛յ լակոտ, որ պետք ըլնի, կարամ մի հատ էլ չափալախեմ»:

Քաշքշուկը տևել է մոտ երեք րոպե:

Քանի որ Արտակը շատ էր ագրեսիվացել, ինքը բռնել է նրան, իսկ նա «կապիկի պես թռվռալով»՝ իրեն ասել է. «Թող, է, հլը թող ինձ, տենամ՝ էտի ոնց ա հետս խոսում…»:

Այդ ժամանակ Հարությունը մոտեցել ու բռունցքով խփել է Արտակի գլխին: Արտակը դուրս է պրծել իր ձեռքից, իսկ ակնթարթներ անց Հարությունը ձեռքը դրել է սրտին ու Վագոյին ասել է. «Վագո՛, էսի խփեց, կոխեց սրտիցս էսի»:

Այդ խոսքերից անմիջապես հետո Արտակը փախել է: Ինքը վազել է նրա հետևից, բայց չի կարողացել բռնել: Հետ է դարձել:

Շոկային վիճակում էր, տուն է մտել, օղի ու գարեջուր է վերցրել, գնացել է իրենց թաղամասում գտնվող խաչքարի մոտ, հետո քայլել ու խմել է: Դեպքից մի քանի ժամ հետո զանգել է Վագոյին՝ քրոջ ամուսնուն, իմացել է, որ Հարությունը մահացել է: Այնքան է բարկացել, որ իր հեռախոսը հարվածել ու կոտրել է, հետո պատահական տաքսիով գնացել է Թոխմախի գերեզմանատուն՝ հոր ու պապի շիրիմներին այցի, մինչև լուսադեմ մնացել է այնտեղ: Առավոտյան գնացել է Արեշում բնակվող ընկերոջ տուն, պատմել է կատարվածը, հուզվել ու լաց է եղել՝ ընկեր էր կորցրել, իսկ երեկոյան իրեն տուն են տարել…

Արտակ Հովհաննիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Նա հայտնել է, որ հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով բանակում չի ծառայել: Հայաստանում և Ռուսաստանում ապրելու ընթացքում մի քանի անգամ դատապարտվել է: Ինքը երկար տարիներ ապրել է Չկալովի փողոցում, այնտեղ ընկերներ ունի:

Իր ընկեր Արշավիրից իմացել է, որ նրա քրոջ տղան բանակից արձակուրդ է եկել, փոքրիկ խնջույք են անում, ցանկացել է մասնակցել ու բանակից եկած տղային տեսնել:

Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ երբ ինքն ու Հարությունը գնացել են բնական կարիքներ հոգալու, ինքը կատակել է, Հարությունին դուր չի եկել իր կատակը: Նա իրեն դիտողություն է արել ու ամոթանք է տվել: Նույնիսկ ապտակել է:

Ինքը բացատրել է, որ կատակ է արել, բայց Հարությունը շարունակել է իրեն կոպտել, նորից է ապտակել: Իրենք սկսել են վիճել ու քաշքշել միմյանց: Մոտեցել են մի քանի հոգի, հետևից բռնել են իր ձեռքերը: Փորձել են հեռացնել:

Հարությունը մոտեցել ու բռունցքով մի քանի անգամ հարվածել է իրեն: Ինքը սաստիկ բարկացել է, «ուղեղը մթագնել է», չի կարողացել ղեկավարել իրեն ու որոշել է գրպանից հանել մշտապես մոտը գտնվող ծալովի դանակը: Ցանկացել է հարվածել Հարությունի ոտքերին, որ նա իրեն այլևս չխփի: Բայց քանի որ իր ձեռքերը բռնում ու փորձում էին իրեն հետ պահել, ինքը չի կարողացել ղեկավարել ձեռքի շարժումն ու հարվածել է Հարությունի կրծքավանդակին: Նկատել է, որ Հարությունի կրծքին արյուն հայտնվեց, խառնվել է, դանակը ձեռքին դիմել է փախուստի:

Տաքսիով տուն է գնացել՝ ճանապարհին դեն է նետել դանակը: Տանը փոխնորդ շորեր է վերցրել, գնացել է Հրազդանի կիրճ: Հագի շորերը պատռել ու գցել է Հրազդան գետը, ոտքով գնացել է Ծիծեռնակաբերդի անտառ, որտեղ դեն է նետել իր բջջային հեռախոսը: Գիշերը մնացել է այնտեղ, առավոտյան դուրս է եկել, մի անծանոթից հեռախոս է խնդրել, համացանցից իմացել է, որ Հարությունը մահացել է:

Այդ լուրն իր վրա շատ է ազդել: Ինքը վախից տուն չի գնացել: Մինչև սեպտեմբերի 21-ը մնացել է Հրազդանի կիրճում, ապա ներկայացել է ոստիկանություն:

Դատարանում Արտակ Հովհաննիսյանն ասել է, թե դանակը Հարությունի ձեռքում էր, նա ցանկանում էր իրեն խփել: Ինքը նրա դանակն է վերցրել ու խփել… Արտակը նշել է, թե Հարությունին ինքը չի հայհոյել, ինքը միշտ հարգանքով է վերաբերվել նրա ընտանիքին: Հարությունն իրեն ուժեղ հարվածներ է հասցրել, ինքը ցանկացել է իմանալ՝ ինչո՞ւ է հարվածում: Հարությունը եղել է հաղթանդամ, բարձրահասակ՝ շուրջ երկու մետր բոյով, 100 կիլոգրամից ավելի քաշով, իսկ ինքը փոքրամարմին է… Նախաքննության ժամանակ չի ցանկացել ասել, որ դանակը սկզբում եղել է Հարությունի ձեռքին…

Դատարանը հաշվի է առել, որ Արտակ Հովհաննիսյանը վատառողջ է՝ հոգեկան առողջության խնդիր ունի, բայց ճանաչվել է մեղսունակ, պատիժը կրելու ընթացքում պետք է գտնվի բժշկական հսկողության ներքո:

Դատարանը հաշվի է առել նաև Արտակ Հովհաննիսյանի անձը՝ այն, որ նախկինում կատարել է միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններ՝ արձանագրվել է հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: Հանցագործության կատարման պահին նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Արտակ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 21-ից:

ՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ
Ամենադիտված