Ահա թե ինչու են ռուսերենի համար առանձին հայեցակարգ ընդունում
ՀասարակությունԼրագիր / Կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ պատրաստել է Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ։ Հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության եւ դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաեւ ռուսաց լեզվի հանրայնացումը։
«Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս», - նշված է նախագծում: - Արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:
Պարզվում է՝ կա երկու հայեցակարգ՝ մեկը օտար լեզուների, մյուսը՝ առանձին ռուսերենի: Հիմնավորումներն ընդհանուր առմամբ ճիշտ են՝ լեզուների իմացությունը չափազանց կարեւոր է ժամանակակից աշխարհում բոլոր ոլորտներում հետ չմնալու համար, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում:
ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է, որ ռուսերենն առանձնացրել են այն պատճառով, որ երկրորդ դասարանից է դասավանդվում և ամենամեծ տարածումն ունի։ «Դա նաև եվրասիական տնտեսական համագործակցության մեջ աշխատանքային լեզուն է», ասել է նա, ավելացնելով, որ մեր ավանդույթները, օտար լեզուներով դուռը հիմնականում ռուսերենով է։
շարունակությունը՝ կայքում