Լարված իրավիճակ Տավուշում
ԱմենաընթերցվածՏավուշի մարզի Երևան-Իջեվան ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ: Armtimes.com-ին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ խցանումը Հաղարծին գյուղի տարածքում անցնում է մի քանի կիլոմետրը.«Արդեն քանի ժամ է կանգնած ենք, ուզում ենք շարունակենք, բայց որևէ տարբերակ չկա»,-հայտնել է ահազանգած քաղաքացին: Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ իրենք տեսնելով փակ ճանապարհը, փորձել են այն շրջանցել Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհով, սակայն այն եվս փակել են գյուղացիները:
Ճանապարհները փակելու պատճառը անտառից վառելափայտի դուրս բերման արգելքի հետ է կապված: Գյուղացիները իրենց այս քայլով փորձում են համապատասխան կառույցներից թույլտվություն ստանալ՝ վառելափայտ ձեռք բերելու վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ մարզային իշխանությունները չեն կարողացել որևէ բան անել, ինչի արդյունքում ներկայումս Հաղարծին են ժամանել ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ ՃՈ պետը, ովքեր փորձում եմ համոզել գյուղացիներին, որպեսզի բացեն միջպետական ճանապարհը: