Երգչուհի Լայանան հեռանում է Հայաստանից. ինչո՞ւ է նա նման անսպասելի որոշում կայացրել
LifeՏեւական ժամանակ է՝ երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) չի երեւում էկրաններին, ակտիվություն չի ցուցաբերում շոու-բիզնեսում։ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվել է պատճառների մասին։ Պարզվում է՝ երգչուհին ընտանյոք հանդերձ պատրաստվում է առաջիկայում լքել Հայաստանը. «Ամուսնուս գործի բերումով այնպես է ստացվել, որ որոշ ժամանակ անց, թերեւս արդեն մյուս տարի, ընտանիքով բնակություն կհաստատենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ է պատճառը, որ ստեղծագործական դադար եմ վերցրել եւ այս պահին, օրինակ, նոր տեսահոլովակ թողարկելու մասին չեմ մտածում»,- մեկնաբանեց Լայանան։ Հարցին, թե արդյո՞ք երգչուհին պատրաստվում է մշտական բնակություն հաստատել արտերկրում, վերջինս պատասխանեց. «Դա կախված է ամուսնուս գործերից։ Եթե ամեն բան հաջող ընթանա, թերեւս կմնանք»։
շարունակությունը՝ կայքում