«Կարգը փոխվել է». ինչի մասին էր խոսում վարչապետը
ՏնտեսությունԿառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին: Կարեն Կարապետյանը մարզպետերին հորդորեց մեկ ամսվա ընթացքում կազմել պարտապանների վերջնական ցուցակները և ներկայացնել տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ամփոփվեն: «Նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել»,- նշեց նա, իսկ Լոքյանն արդարացավ, որ կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը: «Գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը: