Մեծ կրծքերով աղջիկների խնդիրները. խոսում և ցուցադրում է մոդելը (տեսանյութ)
LifeԱնգամ, երբ խոսքը կրծքի մասին է, ոչ միշտ է, որ մեծը լավ է, չնայած, որոշ տղամարդիկ կարող է և չհամաձայնվեն: Կյանքում մեծ կրծքերով պայմանավորված բարդությունների մասին որոշել է խոսել Ինստագրամի աստղ, 24-ամյա մոդել Լինդսի Փելասը:
«Հնարավոր է՝ մտածեք, որ մեծ կուրծք ունենալը շատ լավ է, բայց կան մի քանի թերություններ, որոնց մասին ես ցանկանում եմ պատմել ձեզ»,— ասել է Լինդսին. «Օրինակ, ամեն անգամ, երբ այդ աղջիկները կռանում են, նրանք ստիպված են լինում պահել իրենց կրծքերը, հակառակ դեպքում, դրանք դուրս են գալիս հագուստից: Դու միշտ վուլգար ես թվում, անգամ եթե սովորական հագուստով ես: Երբ մեծ կրծքեր ունես, անկախ քեզնից նմանվում ես պոռնոաստղի։ Մյուս խնդիրը՝ վերնաշապիկը կոճկելն է: Անգամ եթե դա ստացվի, ապա հավանականությունը մեծ է, որ վերնաշապիկը կարձակվի, իսկ կոճակը՝ կպոկվի: Մարզումները նույնպես հաճելիների շարքից չեն. կրծքերը անընդհատ «թռչկոտում»՝ հզոր ալիք ստեղծելով: Նման չափսերի համար սպորտային կրծկալ գտնելը շատ դժվար է»։