Հայերեն


Սեյրան Օհանյանը մերժելու է պաշտոնի առաջարկը

Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

Հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որ կառավարության փոփոխությունը ազդելու է նաեւ իր վրա, հոկտեմբերից նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ եւ չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխատելու»։

Մեր հարցին՝ եթե առաջարկ լինի, մերժելո՞ւ է, կարճ պատասխանեց՝ միանշանակ։

Սեյրան Օհանյանը չմանրամասնեց, թե ինչն է պատճառը, որ, միանշանակ, մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջարկը։

Դիտարկմանը՝ շարունակելո՞ւ է լինել 2017-2018-ին կառավարությունում, ասաց․ «Հարցրեք նրան, ով ձեւավորում է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հանրապետության պետական կառավարման ոլորտում լայնածավալ փոփոխությունների մասին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի: Իսկ սեպտեմբերի 11-ին «Ինտերֆաքսը» հղում անելով իր աղբյուրըներին՝ գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի ՊՆ ղեկավարի պաշտոնից եւ կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացումԻնչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովՄրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»
Ամենադիտված