Պոլսահայ մտավորականի ապտակը ՀՀ իշխանությանն ու Կաթողիկոսին
ՀասարակությունԼրագիր / ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը, ով մասնակցում է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին, կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, հնարավոր չէ երկրում հայրենադարձություն ապահովել:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ նպատակ կա 2040 թվականին Հայաստանին բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի: «Եթե նա դա ասում է, պետք է նաև գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 մլն-ը դառնա 4 մլն: Այդ 4 մլն-ն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- ասաց նա:
Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում առկա այս իրավիճակը պետք է սթափեցնի և նախագահին, և մյուս պաշտոնյաներին: Նա ասում է, որ Հայաստանի իշխանավորները զրամանալիորեն անսահման ագահ են:
«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի անպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունևորին: Մարդկանց չեղած գումարներից էլեկտրականության գին են ավելացնում, թանկացում են անում, դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ էս ժողովուրդն անպայման լքի Հայաստանը: Այս ճանապարհը մեզ տանում է գահավիժող անդունդ, սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա:
շարունակությունը՝ կայքում