Իրաքի ղեկավարությունը որոշել է կասեցնել Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը
ԱշխարհԻրաքի Գերագույն դաշնային դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացումը դադարեցնելու մասին։ Այս մասին ասվում է դատարանի մամլո ծառայության հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։
Իրաքում քրդական ինքնավարության ղեկավարությունը միակողմանիորեն նշանակել է անկախության հանրաքվեն սեպտեմբերի 25-ին՝ առաջացնելով Բաղդադի քննադատությունը։ Ավելի վաղ որոշմանը դեմ էր քվեարկել իրաքյան խորհրդարանը։
«Դատարանը վճիռ է կայացրել հանրաքվեի անցկացումը կանգնեցնելու մասին, որը նշանակված է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն Քրդստանի տարածաշրջանի նախագահի հրամանի»,-ասվում է դաարանի մամլո ծառայության հայտարարությունում։
Հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը երեկ մերժել էր հանրաքվեին որպես այլընտրանք արևմտյան երկրների առաջարկը՝ հայտարարելով, որ հանրաքվեն կանցկացվի նշված ժամկետում։