Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. 1in.am
ՔաղաքականությունԱռաջին / Այսօր Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ փորձագետները նկատել են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ: Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված Dana M1M հաուբիցներ:
Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել միայն 2018-20 թթ-ին, փաստորեն` հատուկ Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնումը կատարել է հենց Չեխայից և ոչ թե որևէ երրորդ երկրից: Այս տեղեկատվությունը հուշում է, որ պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի պարագայում ոչ միայն քարոզչական շանտաժ է, այլ առաջին հերթին` իրական քաղաքականություն:
Բաքվում պատրաստվում են մոտալուտ պատերազմի, այլապես գոնե կարող էին սպասել մինչև 2018-20թթ-ը, երբ Չեխիան կարդիկանացներ Dana M1M հաուբիցները:
շարունակությունը՝ կայքում