Խաչատուր Սուքիասյանն արձագանքել է Արամ Ա կաթողիկոսի ելույթին
ՀասարակությունԳործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ունեցած ելույթին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարծում եմ Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջին օրվա նշանակալի ելույթներից մեկը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ելույթն էր Սփյուռքի դերի և ներգրավվածության վերաբերյալ։
Թե՛ իշխանությունը, թե՛ Սփյուռքը, թե՛ մենք բոլորս պետք է ականջալուր լինենք համաժողովի ժամանակ նրա արտահայտած մտքերին և խոսքերին։
Ողջունում եմ Հայաստան-Սփյուռք համաժողովը»։