Աշակերտները ծեծել են 13-ամյա աղջկան ու այրել մազերը՝ խաբելու համար (Տեսանյութ)
ԱշխարհՀամացանցում հայտնված տեսանյութի հետքերով Քննչական կոմիտեն քննություն է սկսել՝ Պերմում 13-ամյա աղջկա նկատմամբ իր հասակակիցների կողմից դաժան վերաբերմունքի փաստով:
Ինչպես գրում է «life.ru»-ն, նախնական տվյալների համաձայն՝ աշակերտները հաշվեհարդար են տեսել աղջկա նկատմամբ, ով իբրև իր ընկերուհու գաղտնիքն է բացահայտել, թե նա արդեն սեռական կյանքով է ապրում:
Սոցցանցում հայտնված տեսանյութում մի խումբ աղջիկներ դաժան ծեծի են ենթարկում աղջկան և չնայած վերջինս աղաչանքներին՝ այրում են նաև նրա մազերը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պերմի բաժինը սոցցանցում հայտնված տեսանյութը ուսումնասիրել է: Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է տարվում: