Վիգեն Սարգսյանը խուճապի մատնեց բարձրաստիճան պաշտոնյաներին
ՀասարակությունԼրագիր / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերում անդրադառնան նաև բանակում ծառայելու հարցին: Այս մասին Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի շրջանակներում ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է այս մասին բարձրաձայնում:
«Այս հարցը քննարկել եմ կառավարությունում իմ գործընկերների հետ և Բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի պետական պաշտոնյաների հայտարարագրերում անպայման նաև հայտարարագրվեն պաշտոնյայի և իր ընտանիքի անդամների՝ զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը: Եվ ստուգվեու է ոչ միայն այն, թե ծառայել է, թե չի ծառայել, այլ նաև տարկետումն ու ազատումը: Իսկ եթե ծառայել է, պարտադիր պետք է նշի, թե որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում է ծառայությունն անցել: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու տեսանկյունից», ասաց Վիգեն Սարգսյանը:
Իսկ թե ինչ իրավական հետեւանքներ են լինելու՝ նախարարն այս մասին չի խոսել, քանի որ այդպիսիք դժվար թե լինեն: Խնդիրն, ինչպես ինքն է ասել, «վստահության բարձրացումն է», երեւի պաշտոնյաների հանդեպ: