Հայերեն


Նոր մանրամասներ. պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերոջ, նորագյուղցի Բոգոյի գործը. կրակելու պատճառը եղել է փողն ու ծեծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

Դատախազի ցուցումով ակնհայտ անօրինական մեղադրանք է առաջադրվել և նույն ցուցումով էլ ներկայացվել է կալանքի միջնորդություն: Սույն թվականի հուլիսի 20-ին ֆեռո ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանը Ռուբեն Կոստանյանից /Նորագյուղցի Բոգո/ հեռախոսազանգ է ստանում, որով վերջինս նրան հրավիրում է ավտոկայանի շրջակայքում գտնվող իրեն պատկանող «555» հացատուն` գումարի պարտքի շուրջ զրուցելու համար: Ռոբերտ Ավետիսյանը գնում է, նրան ուղեկցում են Ռ. Կոստանյանի աշխատասենյակ, որտեղ էլի մարդիկ են լինում: Ռոբերտ Ավետիսյանից գումար են պահանջում: Նա ասում է, որ դեռ գումար չունի և կաշխատի առաջիկայում լուծել այդ հարցերը, սակայն այդ պատասխանը դուր չի գալիս Ռուբեն Կոստանյանին և նա հայհոյում է Ռոբերտին և հարվածում: Նրան են միանում նաև մյուսները և սկսում ծեծել Ռոբերտին: Հարվածներից պաշտպանվելու համար Ռոբերտ Ավետիսյանը երկու ձեռքով բռնում է գլուխը և խնդրում որ իրեն բաց թողնեն: Սակայն ծեծը շարունակվում է և Ռոբերտ Ավետիսյանը հասկանալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, հանում է իր մոտ օրինական կարգով գտնվող ատրճանակը, պահելով ներքև լիցքավորում է և նրանց ասում է, որ հեռու գնան: Սակայն նրանք շարունակում են: Ռոբերտը զենքը պահելով ներքև, կրակել է, որը դիպել է Ռուբեն Կոստանյանի ոտքի ծնկից ներքև հատվածին: Այդ պահին Ռոբերտ Ավետիսյանը տեսել է սենյակում ատրճանակը ձեռքին մեկ անձի և հասկանալով որ իրեն կխփեն, զենքը դեպի ներքև պահած արձակել է երկրորդ կրակոցը, որը ոչ ոքի չի կպել: Հենց այդ պահին Ռոբերտ Ավետիսյանը ոտքի շրջանում զգացել է թմրոց, ոտքը թուլացել և նա վայր է ընկել, կորցնելով գիտակցությունը: Պարզվել է, որ Ռոբերտ Ավետիսյանին հրազենով վնասվածք է հասցրել Ռոբերտ Եփրեմյանը` ով գրանցված է որպես է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բնակության վայրը պահպանող ոստիկան և միաժամանակ հանդիսանում է Ռուբեն Կոստանյանի /Բոգոյի/ ընկերը : Ոստիկանության աշխատակից Ռոբերտ Եփրեմյանը դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխել Ռուբեն Կոստանյանին, իսկ Ռոբերտ Ավետիսյանին, ում անձամբ հրազենային վնասվածք է հասցրել, անգիտակից վիճակում թողել է այդտեղ: Ավելի քան պարզ է թե ինչ է տեղի ունեցել և ինչ կարող էր տեղի ունենալ եթե Ռոբերտ Ավետիսյանը չպաշտպաներ իր կյանքը: Այսքանից հետո դեպքից 45 օր անց` սեպտեմբերի 5-ին Ռոբերտ Ավետիսյանին հրավիրում և մեղադրանք են առաջադրում ՀՀ քր. օր-ի 34-104 ոդ-ի 1-ին մասով` թե իբրև նա ցանկացել է սպանել Ռ. Կոստանյանին /Նորագյուղցի Բոգոյին/: Պարզվում է, որ դատախազն է ցուցում տվել այդ անօրինական մեղադրանքը առաջադրելու և Ռ. Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը, սեպտեմբերի 5-ին քննում է միջնորդությունը, քննության ժամանակ էլ պարզ էր ողջ իրականությունը, սակայն հաջորդ օրը` սեպտեմբերի 6-ին Ռ. Ավետիսյանին կալանավորում են դատարանի դահլիճում: Ամբողջ ընթացքում Ռոբերտին ծեծողների հեռավորությունը եղել է մոտ կես մետր և պարզ է եթե նա ցանկանար սպանել որևէ մեկին, ապա դա կաներ: Ռոբերտը նախաքննության ընթացքում հարցաքննվել է, մանրամասն նշել կատարվածի հանգամանքները և բազմիցս կրկնել որ որևէ մեկին սպանելու ցանկություն չի ունեցել: Իր համար շատ անսպասելի իր վրա հարձակվել են, իրեն ծեծել և ինքը ստիպված է եղել պաշտպանվել, վախեցնելու համար կրակելով ներքև: Ռոբերտ Ավետիսյանին շատ ծանր վիճակում, արյունահոսելով, կոմայի մեջ հասցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այնտեղ նա գտնվել է շուրջ տասն օր, որից չորս օրը վերակենդանացման բաժանմունքում, քանի որ ստացել էր բավականին լուրջ վնասվածքներ՝ աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերասյին ազդրային զարկերակի՝ ազդրային երակի ճյուղերի վնասումով, ձախ ազդրի և սրունքի հրազենային, աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերեսային ազդրային զարկերակի և ազդրային երակի ճյուղերի վնասում, ձախ ազդրի և սրունքի հրազենային գնդակային շոշափող վիրավորում, վնասվածքները պատճառվել են հրազենից արձակված կրակոցով: Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո Ռ. Ավետիսյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունքներ տվել ծեծի հանգամանքների վերաբերյալ, որ ինքը ծեծված է եղել և թե ինչ պայմաններում է իր կողմից այդ կրակոցն արձակվել: Նա պարտաճանաչ ներկայացել է քննչական բոլոր գործողություններին՝ մասնակցելով մի շարք առերեսումների, անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունների: Մեղադրանք առաջադրելու օրը Ռոբերտ Ավետիսյանին ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց թե՛ Ռ. Ավետիսյանը, և թե՛ մյուս անձը ստացել են միջին ծանրության վնասվածքներ: Ընդ որում, պարզ դարձավ որ փորձագետի կողմից չեն արձանագրվել Ռոբերտ Ավետիսյանի դեմքին ակնհայտորեն առկա կապտուկները, վնասվածքները, որոնց ապացույցները պաշտպանական կողմն ունի: Այժմ նշանակվել է կրկնակի փորձաքննություն: Մի բան պարզ էր, Ռ. Ավետիսյանին անհիմն և անօրինական մեղադրանք առաջադրվեց դեպքից 45 օր անց, պարզ էր, որ վարույթն իրականացնող նախաքննական մարմինը ուղղորդվեց դատախազի ցուցումով, իսկ արդյունքում տուժեց Ռ. Ավետիսյանը, ով սեպտեմբերի 6-ից գտնվում է կալանքի տակ: Փաստորեն, դեռ մեր երկրում շարունակում է իշխել այնպիսի մթնոլորտ, որ իրավապահ կառույցների միջև շահերի բախման արդյունքում, մարդիկ կարող են դառնալ այդ տարաձայնությունների զոհը և նրանց նկատմամբ կիրառվեն ծանրագույն մեղադրանքներ և նրանք զրկվեն նաև իրենց ազատությունից: Հ.Գ. Ռ. Ավետիսյանի կալանքի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սպասենք հետագա զարգացումների: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից՝ «Նորագյուղցի Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանին հրազենային վնասվածքներ պատճառելու և կրակողին ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծելու մասին: Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը նույնպես հայտնի գործարար է, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Ֆերո սուրճի Ռոբ» մականվամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված