Ծառ կտրելուց վերադարձող տղան Վիլիսով վթարվել է ու զոհվել
ՀասարակությունAravot.am-ի փոխանցմամբ՝ Դիլիջան քաղաքի բնակիչներ Ազատ և Արտակ Բաղդասարյան եղբայրներն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան Ազատին պատկանող «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են «Դիլիջան» ազգային պարկի տարածք հանդիսացող, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող «Փիշիկ» անտառամաս, ապօրինի կերպով մի ծառ հատել: Նրանք փայտը բարձել են ավտոմեքենան , սակայն այն ժամը 10-ի սահմաններում անտառում վթարի է ենթարկվել: Դրա ղեկին եղել է 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը, նրա եղբայրը՝ 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանը վթարի հետևանքով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: