Վիգեն Սարգսյանի անակնկալը սփյուռքին
ՀասարակությունԼրագիր / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստան-Սփյուռք համաժողովում ներկայացնելով իր Ազգ-բանակ հայեցակարգը, հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնություն, որ պետպաշտոնյաները իրենց հայտարարագրում անպայման նշեն նաեւ բանակում ծառայելու մասին: Թե ինչ է սպասում չծառայած պաշտոնյային, Վիգեն Սարգսյանը չի ասել:
Պաշտպանության նախարարն ըստ երեւույթին նախաձեռնության մասին հայտարարությունը պահել էր Հայաստան-Սփյուռք համաժողովի համար, որպես անակնկալ, նաեւ այն հաշվարկով, որ համաժողովում իր խոսքը կունենա նոր տարր, անսպասելի ինչ որ բան, որպեսզի տարբերվի ավանդական կենացային տրամաբանությունից:
Հաջողվե՞լ է պաշտպանության նախարարի մոտ այդ էֆեկտը, թե ոչ, դժվար է ասել, դա կասեն նրան ունկնդրող սփյուռքահայերը: Բայց հայաստանցիների, Հայաստանի հասարակության համար այդ հայտարարությունը հազիվ թե ունենա որեւէ էֆեկտ, որովհետեւ Հայաստանի հանրությունը քաջածանոթ է ընդհանրապես պաշոնյաների գույքի եւ եկամտի հայտարարագրերի էֆեկտի բացակայությանը:
շարունակությունը՝ կայքում