«Դաջվածքներ չունեմ»․ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար
ՀասարակությունԱռաջին / Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ անցած հինգշաբթի Առուշ Առուշանյանը նշանակվեց Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար:
Նույն որոշմամբ՝ նոյեմբերի 5-ին կկայանան նաև Գորիսի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Ուշագրավ է, որ կառավարությունը չսպասեց անգամ քաղաքապետի արտահերթ ընտրություններին, որպեսզի այդ ժամանակ առաջադրվեր ՀՀԿ թեկնածուն և դառնար քաղաքապետ, այլ միանգամից նրան նշանակեցին ԺՊ:
Առաջին երկու օրը Առուշանյանի նշանակումը չէր ոգևորում գորիսեցիներին: Նրանք նոր քաղաքապետին համարում էին «անփորձ ջահել», սակայն մի քանի օրվա մեջ Առուշանյանը հավակնում է դառնալ գորիսեցիների սիրելին: Նա արդեն իսկ քաղաքային տրանսպորտը դարձրել է անվճար, նոր ավտոբուսներ է բերել քաղաքի համար:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը 26 տարեկան է, Սյունիքում հայտնի գործարար, «Առանցք» ընկերության սեփականատեր Գագիկ Առուշանյանի որդին է: Առուշ Առուշանյանն իր հերթին «Գորմետալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Ինչպես հայտնի է՝ նա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, գրավել երրորդ տեղը, սակայն ԱԺ չհասավ ընտրություններից հետո իր հաղթանակի առթիվ խնջույքի ժամանակ մարդ ծեծելու պատճառով: Նրա փոխարեն ԱԺ գնաց Սիսիանի քաղաքապետի՝ նրանից շատ ավելի քիչ ձայներ հավաքած եղբայրը:
շարունակությունը՝ կայքում