Աշխարհի ամենաերկար գետն այլևս Նեղոսը չի համարվում․ իսկ որն է այն (տեսանյութ)
ԱշխարհԴեռևս 2008թ. ապացուցվել է, որ աշխարհի ամենաերկար գետը Ամազոնն է, բայց շատերը դեռևս կարծում են, որ դա Նեղոսն է:
Տիեզերական ուսումնասիրությունների բրազիլական ազգային կենտրոնի մասնագետները 2008թ. արբանյակների օգնությամբ ուսումնասիրել են հարավամերիկյան մայրցամաքի հյուսիսային մասում հոսող Ամազոնի երակները: Նրանք բացահայտել են աշխարհագրական մեծագույն հանելուկներից մեկը՝ գտնելով այն վայրը, որտեղ ծնվում է գետը։ Այդ կետը գտնվում է Պերուի հարավային լեռներում, այլ ոչ թե, ինչպես նախկինում էին կարծում, երկրի հյուսիսում:
Այժմ, ըստ Տիեզերական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի տվյալների` Ամազոնի երկարությունը կազմում է 6992,06 կմ, այն դեպքում, երբ Աֆրիկայում հոսող Նեղոս գետի երկարությունը 140 կմ-ով կարճ է` 6852,15 կմ:
Աշխարհի ամենաերկար գետերի 10-յակը` տեսանյութում։