ԱՄՆ նախագահի որդին հրաժարվել է թիկնազորից
ԱշխարհԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը հրաժարվել է հատուկծառայությունների մշտական պահպանությունից, որպեսզի կարողանա ազատ զբաղվել որսով։ Այս մասին հայտնել է New York Times-ը՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը հանդիսանում է մոլի զբոսաշրջիկ և որսորդ։ Նա որոշել է հրաժարվել թիկնազորից, որպեսզի հատուկ գործակալները չխանգարեն իրեն զբաղվել իր հոբբիով։
Դոնալդ Թրամփ-կրտսերը հանդիսանում է Trump Organization-ի գործադիր փոխնախագահ և ապրում է Նյու Յորքում։ ԱՄՆ առաջնորդի ավագ որդին որևէ պաշտոն չի զբաղեցնում Սպիտակ տանը։