Զորավարժությունների ժամանակ ուղղաթիռը հրթիռակոծել է հանդիսատեսին․ կան վիրավորներ
ԱշխարհՌուս-բելառուսական «Արեւմուտք-2017» զորավարժությունների ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար: Զորավարժությունների ժամանակ, ինչպես հայտնում է meduza.io-ն, Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծության է ենթարկել Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու «Լուժսկիյ» պոլիգոնի մոտակայքում գտնվող հանդիսատեսին:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ: Աղբյուրը նշում է, որ ենթադրաբար «երկինք-երկիր» դասի հրթիռի արձակումը պատահաբար է տեղի ունեցել՝ անսարքության պատճառով:
Զրուցակցի խոսքով՝ վիրավորները լրագրողներ են: Դեպքը, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին կամ 18-ին: Պաշտոնապես այդ մասին ոչինչ չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ ռուս-բելառուսական «Արեւմուտք-2017» համատեղ զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 14-ին: Դրանց մասնակցում է մոտ 13 հազար զինծառայող, նրանց մեծ մասը՝ բելառուս, մինչեւ 70 ուղղաթիռ եւ ինքնաթիռ, մոտ 250 տանկ եւ մինչեւ 10 ռազմանավ: