Քրեական տարրերը սպառնում են արդվեցիներին. «Ոսկու հանքը պետք է շահագործվի»
Բաց մի թողեքԱռաջին / Արդվիի ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող արդվիցիները վերջին շրջանում պարբերաբար սպառնալիքներ են ստանում, եղել են նաև նրանց համոզելու, կաշառելու, լռեցնելու փորձեր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով հանքավայրի շահագործման վերաբերյալ աղմուկից հետո պարբերաբար կապի մեջ է գյուղացիների հետ և նրանց խնդիրները բարձրացնում է ԱԺ-ում:
«Ես կապի մեջ եմ արդվեցիների հետ, կա նման միտում: Սպառնում են, վախեցնում են, համոզում են, փորձում են կաշառել, որ արդվեցիները իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը: Հենց այդ սպառնալիքներն են պատճառը, որ ես հայտարարությամբ եմ հանդես եկել, որ եթե արդվեցիների դիրքորոշման մեջ փոփոխություն լինի, ես կհամարեմ ճնշումների վերաբերյալ խոսակցությունները փաստարկված և կպահանջեմ, որ ոստիկանությունը քննություն իրականացնի այս հարցի կապակցությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առ այսօր արդվեցիները ունեն հստակ դիրքորոշում թույլ չտալու իրենց գյուղում հանքավայրի շահագործումից առաջ իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունները:
շարունակությունը՝ կայքում