Ե՞րբ կվերադառնա Նոյերը
Սպորտ«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հաջողությամբ վիրահատվել է և մոտ ժամանակներս կսկսի վերականգնողական փուլը: Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: 31-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար նվազագույնը 4 ամիս անհրաժեշտ կլինի. «Մանուել Նոյերը նորից վնասվածք է ստացել, և դա սարսափելի է: Վիրահատությունը հաջող է անցել, և այս պահին դա ամենակարևորն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում նրա վերադարձին: Նա հասանելի կլինի հունվարին»,- ասել է «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն: Հիշեցնենք` երեկ հայտնի է դարձել, որ Մանուել Նոյերը մարզման ընթացքում կոտրել է ձախ ոտքը: