Աղդամը հիշեցրին Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԼրագիր / Ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել Էդվարդ Նալբանդյանին վերագրված հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը քննարկում է Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելու հարցը, որոնք անվտանգության տեսակետից խնդիր չեն հարուցելու: Gazeta.ru-ն գրել է, թե Արցախի իշխանություններն մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով, խոսքն առաջին հերթին Աղդամի շրջանի մասին է:
Այդպես էլ հայտնի չդարձավ՝ Նալբանդյանն ասել է նման բան, թե ոչ: Մյուս կողմից, Նալբանդյանի ելույթի ու հարցուպատասխանի մեջ որեւէ նորություն չկա՝ Հայաստանի իշխանությունը միշտ էլ հայտարարել է տարածքների թեման քննարկելու պատրաստակամության մասին՝ կարգավորման ու միջազգային իրավունքի մյուս սկզբունքների համատեքստում: Սերժ Սարգսյանը նույնիսկ ասել է, որ համաձայն է եղել Կազանի պլանին, որը ենթադրում էր տարածքների փաստացի հենց այնպես վերադարձ:
Հայկական կողմին այդպես էլ չհաջողվեց տարածքների թեման հանել «շրջանառությունից», թեեւ օրինակ ապրիլյան պատերազմից հետո նման հնարավորություն կար, առավել եւս, ինչպես Ալիեւն է խոստովանել, միջազգային հանրությանը չի հետաքրքրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը:
շարունակությունը՝ կայքում