Օռնելա Մուտին ժամանել է Հայաստան
LifeԻտալացի դերասանուհին մասնակցել է Հայաստանի Անկախության 26-ամյակին նվիրված համերգին, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կազմակերպված էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում, որը, ինչպես հայտնի է, մեկնարկել է սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Մուտին Հայաստան էր ժամանել նաև 2015 թվականին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: