Հայկ Պետրոսյանը՝ ծովափնյա հանգստի եւ սերիալներում չխաղալու պատճառի մասին
LifeՀայկ Պետրոսյանի համար ամառն աչքի է ընկել աշխատանքային լարված օրերով, որոնց, սակայն, հաջորդել է ընտանեկան ծովափնյա հանգիստը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է արձակուրդի մասին, նաեւ հայտնել, թե ինչու ընդգրկված չէ հեռուստատեսային որեւէ նախագծում:
«Շատ եմ սիրում շոգ եղանակ: Ընտանիքիս հետ այցելել եմ Անապա: Հետաքրքիր եւ ակտիվ 9 օր անցկացրինք. եղանք տարբեր ծովափերում, նավարկության գնացինք, այնպիսի ափ էինք գնացել, որտեղ հնարավոր է հասնել միայն նավով: Մի խոսքով՝ շատ լավ հանգստացանք, թեեւ ինձ համար իրական հանգիստը հոգու հանգստությունն է: Միշտ փորձում եմ ցանկացած վայրում օգտվել այն ամենից, ինչի հնարավորությունը կա»,-ասել է նա:
Դերասանը նշել է, որ որդին բացարձակապես չի խանգարել իրենց վայելել ամառային տաք օրերը.«Նարեկը եւս շատ է սիրում ծովը, խաղում է ավազով, քարերով: Մենք էլ շատ ենք սիրում զբաղվել նրա հետ»:
մանրամասն՝ կայքում