Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին թույլ չի տվել հանգստանա
ՍպորտԱնգլիայի լիգայի գավաթի 3-րդ փուլի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բյորթոնի» հետ: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այդ հանդիպմանը հանգստանալու հնարավորություն է տալու 4 ֆուտբոլիստների:
«Ճիշտ է մրցակիցը կարգով ավելի թույլ է բայց չեմ պատրաստվում հիմնական կազմի 11 ֆուտբոլիստներին էլ փոխարինել: 4 ֆուտբոլիստի ես հանգիստ եմ տրամադրել: Նրանք են Դավիդ Դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Մատիչն ու Բային», -ասել է Մոուրինյոն:
Բրիտական ԶԼՄ-ները կանխատեսում էին, որ Մոուրինյոն հանգստի հնարավորություն կտա նաև Հենրիխ Մխիթարյանին և էլի մի քանի առաջատարների: Ընդամենը 3 օր հետո «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելու է «Սաութհեմփթոնին», իսկ սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիումը կանցկացնի Մոսկվայում մրցելով «ԲԿՄԱ»-ի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բյորթոն» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23-ին: