Մենակ ապրել և մենակ լինել՝ դրանք տարբեր բաներ են: Մեքսիկացի նկարչուհի Իդալիա Կանդելասը նկարում է կանանց, որոնք բավականություն են ստանում մենակ ապրելուց:
Այս նկարներով նկարչուհին ցույց է տալիս, որ նման իրավիճակում մենք նաև կյանքի փորձ ենք ձեռք բերում:
Եվ այսպես, երբ մենակ ես ապրում…
Հանգստյան օրերն անցկացնում ես անկողնում
Քո անկողինը, քո կանոնները

Ոչ մի տեղ չես շտապում, պարզապես մտածում ես ինչ-որ կարևոր բանի մասին
Սուրճ ես խմում ու համակվում լռությամբ
Գիրք ես կարդում այն դիրքով, որը քեզ հարմար է
Կարող ես երկար քնել
Մերկ քայլում ես տանը և չես փակում լոգարանի դուռը 
Քալում ես տանը գեղեցիկ ներքնազգեստով
Հագուստդ փոխում ես այնտեղ, որտեղ հարմար է
Ծխում ես խոհանոցում