Կարեն Կարապետյանը պատերազմ հայտարարեց ՀՀԿ-ին
ՔաղաքականությունԱռաջին / Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, և ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք:
Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր համար այդպիսի կարծիք գոյություն չունի: Այդպիսի հայտարարություն անելու համար Կարապետյանը կա՛մ պետք է ունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը և համոզվածությունը, որ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, կա՛մ այդ պատասխանով Կարեն Կարապետյանը գործնականում բացահայտորեն հայտարարում է Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնության դեմ պայքարի մասին, և Կարեն Կարապետյանի հայտարարության տողատակում այդ դեպքում նկատվում է որոշակիորեն վա-բանկ գնալու տրամադրություն:
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցին զուգահեռ, որտեղ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ընդ որում, այդ ելույթում ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործոնի «կարգավիճակ» տվեց հայկական Սփյուռքին՝ հայտարարելով, որ Արցախի խնդրում արտահայտում է համահայկական տեսակետ և ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը:
շարունակությունը՝ կայքում