Ոսկե հսկայական գունդ Հանրապետության հրապարակում
Հասարակություն
Քիչ առաջ բնապահպանները Երևանում Ամուլսարի թեմայով իրազեկման ակցիա իրականացրին։ Նրանք 70 տոննա ոսկի խորհրդանշող գունդը գլորեցին քաղաքի կենտրոնով՝ ընթացքում քաղաքացիներին տեղեկացնելով Ամուլսարում բացվելիք ոսկու հանքի հնարավոր հետևանքների մասին։
«Ամուլսարից կորզման ենթակա ոսկին իր չափսերով այսքան է:Ու այսքան ոսկու դիմաց Հայաստանի կառավարությունը Հայաստանի բնությունը ոչնչացնելու համաձայնություն է տալիս:Կարծում եմ կործանված Լենինի հուշարձանի փոխարեն այս «ոսկե ձուլակտորը» լիովին համապատասխանում է այն արժեքային համակարգին, որի կրողներն են այսօրվա կառավարողները:Էնպես, որ էլ դեսուդեն ընկնել պետք չի հենց սրան էլ դրեք Լենինի արձանի տեղը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի մասնակից Ապրես Զոհրաբյանը: