Ավագ սերժանտ Անի Գաբրիելյանի մեծ հավաքածուն (լուսանկարներ)
ՀասարակությունՈստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայող, կոչումով ավագ սերժանտ Անի Գաբրիելյանը ոստիկանական խաղալիք ավտոմեքենաների ավելի քան 90 տեսականի ունի: Անին համակարգում աշխատում է 2012թ.-ից: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում Անին պատմեց, որ ՝ ոստիկանական մեքենաների հավաքածու ունենալու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ խորդանոցից գտավ իր մանկության խաղալիք ոստիկանական ավտոմեքենան. «Հենց սա էլ առիթ դարձավ ու տարիների ընթացքում դրան գումարվեցին ևս 90 մեքենա»: Հավաքածուի մեծ մասն Անին գնել է սեփական միջոցներով, մի մասն էլ նվիրել են ընկերներն ու գործընկերները: Ասում է՝ մանկուց է սիրել ոստիկանի աշխատանքը ու այն ամենը, ինչը կապված է ոստիկանության հետ:
Անին հայտնեց, որ իր առաջ նպատակ է դրել հավաքածուն հասցնել 102-ի՝ ի նշան 1-02-ի: Բացի ոստիկանական մեքենաներից, ոստիկանի հավաքածուի մեջ տեղ են գտել նաև զինվորական իրեր, ուսադիրներ ու տարբեր ժամանակների համազգեստներ:
Անիի մայրը՝ տիկին Սուսաննան, ևս տան մեջ իր անկյունն ունի, որտեղ տեղ են գտել հին հայկական ավանդական իրեր: