«Կոշ»-ում կալանավոր է մահացել
ՀասարակությունArmLur.am-ի տեղեկություններով, օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մոտ 60-ամյա դատապարտյալ է մահացել: Տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ մահացած՝ Գ. Վ.-ն կիսափակ տիպով պատիժ կրող դատապարտյալ էր, նախկինում 11 անգամ դատապարտված: «Ըստ նախնական տվյալների` դատապարտյալի մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեց Գ. Ղլեչյանը: