Հայերեն


«Սակագները հնարավոր է նվազեցնել»

Հասարակություն

«ՉԻ»-ն գրում է․

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նախարարներին հանձնարարել է համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ «Մաքսիմալ նվազեցնել սակագինը սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների՝ տրամաբանական է, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար՝ հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։

Հանձնարարականը նույնպես կձեւակերպվի, ժամկետները կարվի։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, պետք է անել ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք որ այդ ծառայությունները մատուցում են»,- ասել է նա։

Նկատենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը հենց երեկ կասկածի տակ են դրել այդ հանձնարարականի իրագործման հնարավորությունը։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կառավարության նիստում վարչապետին առաջարկել է. «Կխնդրեմ, որպեսզի ընդունեք որոշակի սկզբունքներ, միասին փորձենք հասկանալ ինչ ճանապարհով ենք գնում, որից հետո ես Ձեզ ժամանակն ավելի հստակ կասեմ, որովհետեւ խնդիրներ կան, որ պետք է մինչեւ վերջ հասկանալ, որ սխալ ուղղությամբ չգնանք»։Իսկ Լեւոն Յոլյանն էլ լրագրողների հետ զրույցում է ասել. «Հուսով եմ, որ սակագինը կիջեցվի։ Բայց դուք գիտեք, որ ընդամենը մեկ ամիս առաջ սակագինը վերանայվել է։ Հիմա մենք զարգացումների մեջ ենք»։

Ռոբերտ Նազարյանի դեպքում ամեն ինչ պարզ է. ի սկզբանե նա փորձել է հանդես գալ «Գազպրոմի» ու ՀԷՑ-ի փաստաբանի դերում, դեր` որտեղ ՀԾԿՀ նախագահն այս տարիների ընթացքում իրեն բազմիցս է «արդարացրել»։Էներգետիկայի նախարարն էլ իր հերթին է այս հարցում թերահավատ գտնվել` մատնանշելով, որ մոտ մեկ ամիս առաջ էր սակագնային փոփոխություն տեղի ունեցել։

Իրականում ե՛ւ էլեկտրաէներգիայի, ե՛ւ գազի սակագները նվազեցնելու հնարավորություններ կան. այդ մասին խոսվել է բազմիցս։ Այդ մասին դեռ մարտ ամսին խոսել էր Հայ Ազգային Կոնգրեսը` ներկայացնելով սակագների նվազեցման ուղիները։ Սակայն հարց է` իշխանությունները կկարողանա՞ն գնալ այդ քայլին, եւ բացի այդ` ՀԷՑ-ն ու «Գազպրոմն» արդյոք կհամաձայնվե՞ն դրան։ Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազեցումն իր հերթին կբերի բյուջետային եկամուտների էական կրճատման։ Մինչդեռ այսօր Հայաստանում բյուջեի եկամուտների հավաքագրումն ինքնին խնդիր է։ «Կար տեղեկություն դեռեւս մայիս ամսին, որ առաջարկվել էր դեռեւս նախորդ կառավարությանը՝ գազի գինն իջեցնել, որն արվել էր «Գազպրոմի» կողմից, եւ իջեցնել՝ մինչեւ 100 դրամ հասցնել, այսինքն՝ մինչեւ 30 տոկոս։ Նախորդ կառավարությունը մայիսին այդ համաձայնությունը չի տվել, որովհետեւ դա նշանակում էր՝ բյուջետային եկամուտների էական կրճատում։ Հիմա հնարավորություն կլինի, ես կարծում եմ՝ այս կառավարությունը կօգտագործի։ Այդպիսի մի նվեր մեզ կմատուցվի, դրանով կփորձեն մեզ ցույց տալ, թե՝ տեսեք, կառավարությունն իր ժողովրդի մասին մտածում է, դրա հետ կապված՝ չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի գինն էլ նվազի»,- կարծում է ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։

«ՉԻ» հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, թե սակագների նվազեցման իրական հնարավորություններ կան։ «Հնարավորություններ կան, պարզապես` այդ խնդիրը լուծելու համար քաղաքական կամքն է պակաս։ Եթե կարողանա լուծել այդ հարց, ապա կշահի ժողովուրդը, միաժամանակ կապացուցվի մեր ասածը, որ հնարավոր է գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 25 տոկոսով նվազեցնել։ Հիշում եք` մենք փաստարկված ներկայացրել ենք, որ կա դրա հնարավորությունը։ Մնում է` ցանկանա եւ կարողանա փորձի։ Եթե կարողանա փորձել` արդյունքը երաշխավորված է»,- ասաց նա։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված