Հայաստանի դժվար, բայց կարևոր որոշումը
ՔաղաքականությունԼրագիր / ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Սիրիայում ՄԱԿ մանդատի եւ հովանու ներքո խաղաղապահ ջանքերի ձեւավորվան շուրջ հնարավոր քննարկումներին: «Մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Փաստացի, Երեւանը պաշտոնապես հայտարարել է Սիրիայում ՄԱԿ հովանու ներքո խաղաղապահ գործողության մասնակցելու պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը համաձայնություն էր տվել Սիրիա սակրավորներ ուղարկելուն, որոնք ռուս մասնագետների հետ համատեղ պետք է զբաղվեն մարդասիրական ականազերծմամբ:
Սիրիայում ռուսական, այլ ոչ թե արեւմտյան «կոալիցիային» միանալու Հայաստանի մտադրությանն Արեւմուտքում պաշտոնապես չեն արձագանքել, սակայն փորձագիտական շրջանակներում նշվում էր, որ Ռուսաստանը Սիրիայում գործում է Թուրքիայի հետ համատեղ, եւ Հայաստանի մասնակցությունն այդ «դաշինքին» ավելի քան տարօրինակ է:
շարունակությունը՝ կայքում