Սերժ Սարգսյանի հռչակեց իր նոր կարգավիճակը
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովն ավարտվեց, թե ո՞րն էր դրա նպատակը, պարզ չէ, քանի որ համաժողովը ստացվեց բավական հակասական: Մի կողմից այն իշխանության համար քարոզչական հարթակ էր, մյուս կողմից հրավիրված ավելի քան 1800 մասնակիցների մեջ բազմաթիվ էին մարդիկ, որոնք երկու օր շարունակ մամուլում քննադատություն էին հնչեցնում Հայաստանում իշխող համակարգի, բարքերի հասցեին, խոսում վստահության պակասի, պատասխանատվության բացակայության, մսխումների եւ գողությունների, կոռուպցիայի մասին:
Հազիվ թե համաժողովը կազմակերպող իշխանության համար այն լիներ անսպասելի, հետեւաբար պետք է ենթադրել, որ իշխանությունը գնում էր դրան, գնում էր Հայաստանի վիճակից սփյուռքի դժգոհության շոշափելի ալիքի կազմակերպման:
Համաժողովի բացմանը ունեցած ելույթից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայկական գործոնի «փափուկ ուժի» տրանսֆորմացիայի անհրաժեշտության եւ հրամայականի մասին, նա մեկնեց Նյու Յորք ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային մասնակցելու, որում ունեցած ելույթի ժամանակ էլ հայտարարեց, որ Արցախի ինքնորոշումը կենսական անհրաժեշտություն է եւ դա ոչ թե իր, այլ համայն հայության կարծիքն է, եւ ինքն արտահայտում է այդ առումով Հայաստանում զուգահեռ ընթացող Հայաստան-սփյուռք համաժողովի ուղերձը:
շարունակությունը՝ կայքում