Հայերեն

Սեպտեմբերի 19-ին «Հայելի» մամլո ակումբը հյուրընկալել էր «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար Սևակ Հակոբյանին

Սպորտ

Սեպտեմբերի 19-ին «Հայելի» մամլո ակումբը հյուրընկալել էր «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթին և ծրագրի մասնակից հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների։
​Քննարկման թեման սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում «Կենդոյի ազգային ասոցիացիա» Հկ-ի/JKA Armenia/ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով իրականացվող «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրն էր, որի շրջանակներում հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան պատանիներն, ապրելով մի հարկի տակ, ծանոթանում են արևելյան մարտարվեստների հիմունքներին, սովորում ինքնապաշտպանական հնարքներ, մասնակցում հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Սևակ Հակոբյանը՝ ծրագրի նպատակն է կրթել, մարզել հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստել նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ինքնավստահություն ներշնչել, վստահեցնել, որ նրանք ամեն ինչ կարող են անել, միայն պետք է հավատալ և աշխատել։ Սևակ Հակոբյանն իր հիմնական գիտելիքները ձեռք է բերում ԱՄՆ-ից՝ ամերիկյան դպրոցը համարելով բավականին լուրջ և փորձառու, և շատ ուրախ է, որ Հայաստնում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կարող է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել հայրենակիցներին։
Քանի որ «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ/JKA Armenia/ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով նմանատիպ ծրագիրն արդեն երկրորդ ագամ է իրականացվում Հայաստանում, ծրագրի ղեկավարը նշեց, որ ամեն անգամ ոլորտի խնդիրներն ուսումնասիրով՝ թեև տեսնում են ամեն տարի տեղի ունեցող փոփոխությունները, նկատում ձեռքբերումները, բայց այնուամենայնիվ, մեր հասարակությունը փակ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթն իր հերթին նշեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը` ասելով, որ հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանում են գտնել իրենց տեղը հասարակության մեջ։ Նա նաև հայտնեց իր ուրախությունը, հանձին Սևակ Հակոբյանի, «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ /JKA Armenia/ հետ համագործակցելու համար։
Որպես հանդիպման նախաբան և վերջաբան՝ «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթը միաբերան կոչ արեցին հասարակությանը և մասնավորապես հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին՝ իրենց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց խնդիրները։

Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա Մանուկյան
Ամենադիտված