Հայերեն


«Թող մարդու գործունեությանը նայեն, ոչ թե ասեն՝ Սերժի ախպերն ա»

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

Սերժ Սարգսյանի եղբորը՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին ավագանու որոշումը շարունակում է հուզումների տեղիք տալ գյումրեցիների շրջանում: Ինչպես հայտնի է՝ ավագանու օգոստոսի 12-ի որոշմանն ընդդեմ ԳԱԼԱ-ի նախաձեռնող խումբը ստորագրահավաք էր կազմակերպել, որին միացել է Սերժ Սարգսյանից եւ նրա գերդաստանի ներկայացուցիչներից «յախա թափ տվող» շուրջ 1800 գյումրեցի՝ Լ. Սարգսյանին առաջարկելով գնալ ու դառնալ «որեւէ փախած գյուղի պատվավոր գեղացի»: 

Ստորագրահավաքին միացած գյումրեցիները քաղաքի համար տարիներ շարունակ բարերարություն արած Լ. Սարգսյանին մեղադրում են Սարգսյան ընտանիքին հատկանշական «հանցանքներում»՝ 50/50 «փայ մտնելու», գռփել-չռփելու, զբնել-զրկելու մեջ, հետեւապես՝ «Սերժի ու Սաշի ախպերը», ըստ գյումրեցիների, ոչ մի արժանիք չունի լինելու իրենց քաղաքի պատվավոր քաղաքացի:

Ավագանու որոշմանը դեմ արտահայտվողներից ոմանք հենց այս օրերին Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը «մեյդան բերելը» համարում են Սերժ Սարգսյանին հաճոյանալուն ուղղված քայլ, նախընտրական քարոզարշավի մի մաս, որի հեղինակը քաղաքապետ Սամվել Բալասանյանն է: Ի դեպ, հավաքված ստորագրությունները բավարար են, որպեսզի ավագանին նիստ հրավիրի եւ չեղյալ հայտարարի շնորհված կոչումը, սակայն նիստն այդ մոտ ժամանակներս տեղի չի ունենա, այլ՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո:

Ուշագրավ է, որ հիշյալ նիստում ավագանին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նաեւ «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ, սիրիացի Գաբրիել Ջամբարջիին, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, սակայն գյումրեցիների վրդովմունքի թիրախը դարձել է Լեւոն Սարգսյանը, ինչն առաջարկին կողմ քվեարկած Գյումրու ավագանու անդամներից ոմանց մոտ տարակուսանք է առաջացրել:

Ավագանու անդամ Մխիթար Սահակյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ջղային տոնով ասաց, թե ԳԱԼԱ-ի կազմակերպած ստորագրահավաքը հերթական «մուտիլովկաներից» է, եւ եթե Լեւոն Սարգսյանին կոչումից զրկելու հարց է բարձրացվել, ապա ինչո՞ւ նույն հաջողությամբ չի բարձրացվում նաեւ հիմնադրամի պատվավոր նախագահին կոչումից զրկելու հարցը: «Ինչխո՞ր սիրիահայի համար ոչ ոք ոչ մի բան չի ասում, այլ մենակ Լեւոն Սարգսյանի անունն են տալիս, թե՞ նա նախագահի ախպերն է, դրա համար են ընկել հետեւից: Եթե վատն են, ուրեմն երկուսն են վատը, եթե լավն են, ուրեմն երկուսն են լավը: Չի կարող, չէ՞, նույն հիմնադրամի երկու ղեկավար անձանցից մեկը վատը լինել, մյուսը՝ լավ: Էս ի՜նչ դերասանություն է»,-ասաց ավագանու անդամը: Նա նաեւ հավելեց, որ նման «մուտիլովկաներով» զբաղվողներն ավելի լավ է «իրանց մասին մտածեն, որովհետեւ կարող է մի օր պարզվի, թե իրենք ով են»: Սահակյանը նշեց նաեւ, որ եթե հարցը կրկին մտցվի ավագանու նիստի օրակարգ, ապա ինքը կրկին կողմ է քվեարկելու:

«Իսկ եթե դեմ քվեարկեմ, ապա երկուսին էլ պիտի դեմ լինեմ, ոչ թե դեմ եղողների պես դերասանություն անեմ՝ մեկին կողմ լինեմ, մյուսին՝ դեմ»: Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն սահմանված չափանիշներ, որոնց հիման վրա է ավագանին այս կամ այն անձին շնորհում պատվավոր քաղաքացու կոչումը, թե՞ սուբյեկտիվ գործոնն է անձի գնահատման չափանիշը: «Չկա որեւէ նման չափանիշ, իսկ Լեւոն Սարգսյանի ղեկավարած հիմնադրամն ահագին գործ է արել Գյումրիի համար, կրթական, առողջապահական օջախներին հատկացումներ է արել, որոնց մասին գիտեն բոլորը»,-ասաց ավագանու անդամը:

Ավագանու մեկ այլ անդամ՝ Արամայիս Բաղրամյանը նշեց, թե վերոնշյալ անձանց պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու մասին հարցերը եղել են ավագանու նիստի օրակարգի լրացուցիչ հարցերը: Նա եւս նկատեց, որ եթե խոսք է գնում այդ կոչումից զրկելու մասին, ապա պետք է զրկվեն ե՛ւ «Փյունիկի» նախագահը, ե՛ւ պատվավոր նախագահը: «Ես չորրորդ անգամն է, որ ավագանու անդամ եմ, եւ իմ պրակտիկայի ընթացքում չի եղել երբեւէ դեպք, որ նման հարցի հետ կապված այսպիսի աժիոտաժ բարձրացվի: Թե այս ամեն ինչն ինչի են կապում նախագահի հետ՝ չեմ հասկանում: Կոչումից զրկելու միակ հիմնավորումն այն է, որ Լեւոնը Սերժ Սարգսյանի ախպերն է, ու վսյո՜: Ինչ է՝ դա դատապարտելի՞ երեւույթ է: Մի հատ թող հլը մարդու վարած գործունեությանը նայեն, մարդկային արժանիքները հաշվի առնեն, ոչ թե միայն այն, թե ում եղբայրն է նա: Իմիջիայլոց, Լեւոնի՝ Գյումրիին մատուցած ծառայություններն ավելի շատ են, քան նույն Ջամբարջիինը, բայց նրա դեմ ոչ մեկ չի ելնում ու չի խոսում, բոլորն ընկել են մի մարդու ետեւից»,-ասաց Բաղրամյանը:

Ի դեպ, ավագանու նիստի 159-Ա որոշման մեջ նշվում է, որ Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումը շնորհվում է՝ «հաշվի առնելով Գյումրի քաղաքի կրթական, մշակութային, սոցիալական եւ առողջապահական ոլորտների զարգացման գործում «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Ազատի Սարգսյանի ունեցած նշանակալի ավանդը»:

Ավագանին կոչումը շնորհելիս հիմք է ընդունել Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի եւ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի գրությունները: Ի դեպ՝ Գյումրու պատվավոր քաղաքացիների ցանկում են նաեւ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը, «Հայկական վերածնունդի» նախագահ Արթուր Բաղդասարյանը, երգիչ (առավելապես հայտնի որպես ռաբիս կատարող) Ալիկ Գյունաշյանը, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը եւ այլք: Ցանկում է նաեւ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:

Հետաքրքիր է՝ նա հատկապես ի՞նչ ավանդ է բերել Գյումրիին, որ 1965-ին արժանացել է ՀՀ երկրորդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված