Հնարավոր է պահպանակ օգտագործելով ապահով սեքսով զբաղվել և միաժամանակ հաճույքը մեծացնել: Ինչպես՝ կներկայացնի EnterTrain-ը:
Քսուք օգտագործեք

Պահպանակի վրա քսանյութ կա, բայց քիչ է, ուստի խորհուրդ է տրվում այն ավելացնել: Քսանյութը կհեշտացնի շփումը և կլավացնի զգացողությունները:
Փորձարկումները մի անտեսեք

Եթե նախկինում կարող էինք գոհանալ միայն դասական պահպանակներով, ապա հիմա բազմազանությունը մեծ է՝ ելուստներով, բեղիկներով, մթության մեջ լույս տվող, բուրավետ և այլն: Պահպանակների տեսակներ փորձարկեք և գտեք հարմար տեսակը:
Պահպանակը որպես խաղալիք օգտագործեք

Սեքսն ավելի հաճելի կարելի է դարձնել պահպանակը տարբեր ձևերով հագցնելով՝ ոտքերի մատների օգնությամբ, կրծքի մեջտեղում, բերանով… Գործընթացը պետք է երկու զուգընկերներին գրգռի:
Շոյանքներ

Խթանեք զուգընկերոջ էրոգեն գոտիները:
Ճիշտ դիրքեր

Պահպանակով սեքսն ավելի հաճելի կլինի դիրքերի դեպքում, երբ հեշտոցն ավելի է սեղմում առենանդամը և խթանում է G կետը:
Շան դիրքը, միսիոներական դիրքը փակ ոտքերով կամ ոտքերը զուգընկերոջ ուսերին, գդալի դիրքը, «Ճոճանակ», «Դելֆին» և այլն: